2786 դիտում
20:15 25-02-2014
Եթե մի քիչ աշխատեն քաղաքական կուլտուրայի վրա, հնարավոր կլինի ձերբազատվել բացասական շատ երևույթներից. Վահե Ղազարյան
«Սուր անկյուն» հաղորդաշարի հեղինակ-վարող Վահե Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Գաղափարական հակամարտություն, պառլամենտական առճակատումներ, միտինգների կազմակերպում, քաղաքական ներգործություններ…սրանք քաղաքական բախումների ձևերն են:
Վերջին տարիներին այս ամենին ականատես ենք եղել և կարող ենք փաստել, որ դրանք առավել սուր բնույթ են կրել այն դեպքերում, երբ իշխանական ու ընդդիմադիր ուժերի գործունեությունը չի համապատասխանել հասարակության զարգացման օբյեկտիվ ընթացքին և որպես կանոն, ունեցել ենք արհեստական թանկացումներ, արժեզրկման մեծ վնասներ, մի խոսքով ճգնաժամերի շարք:
Իհարկե, ինչպես անցյալում, այնպես էլ ապագայում, բախումներ լինելու են,քանի որ հնարավոր չէ ստեղծել այնպիսի համակարգ, որ գոհացնի սոցիալական բոլոր շերտերին, սակայն եթե մի քիչ աշխատեն քաղաքական կուլտուրայի վրա, հնարավոր կլինի ձերբազատվել բացասական շատ երևույթներից: Չունենք և չենք էլ կարող ունենալ մեր քաղաքական կուլտուրայից բարձր իշխանություններ, հետևաբար այն, ինչ պետք է ընդամենը անել, ակտիվացնել հասարակական կյանքը և նպաստել նոր լուծումներ փնտրելու ունակ քաղաքական ուժերի ձևավորմանը»:
Նմանատիպ նյութեր
1153 դիտում
12:10 16-10-2023
Խոսողներ շատ կան, ծառայողներ՝ քիչ, կարիքները շատ են, մշակները՝ քիչ, մենք մշակներ պետք է պատրաստենք․ Արամ Ա
882 դիտում
12:31 14-11-2014
G-20-ի պետություններին հարկավոր է ձերբազատվել քաղաքական էմոցիաներից. ՌԴ ԱԳՆ
1269 դիտում
18:43 28-09-2015
«Մեր նպատակը արատավոր որոշակի երևույթներից մեկընդմիշտ ձերբազատվելն է». Տարոն Մարգարյան
Այս բաժնից
565 դիտում
12:08 18-01-2025
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ԵՄ անդամ երկրների 22 դեսպանի