211652_close_icon
views-count4079 դիտում article-date 09:05 26-02-2014

Ներսիկ Նազարյանի որդին Մոսկվայում նոր բիզնես է բացում «դոն» կնքված Արթուր Ասատրյանի հետ. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդին՝ «Մոսկվիչկա» խանութների սեփականատեր Արմեն Նազարյանը, Մոսկվայում նոր՝ մանկական սրճարանների բիզնես է բացում ոչ անհայտ, էջմիածինցի հեղինակություն, իտալական մաֆիայի կողմից «դոն» կնքված Պիպոյի՝ Արթուր Ասատրյանի հետ, որը հիմնականում ապրում է Իտալիայում և, որոշ տեղեկություններով, առանձնապես լավ հարաբերությունների մեջ չէ Էջմիածնի «նայող» գեներալ Մանվելի հետ։ Հիշեցնենք, որ Արմեն Նազարյանն օրերս Աժ պաշտպանության, ՆԳ, ԱԱ մշտական հանձնաժողովի փոխնախագահ դարձած ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանի փեսան է նաև: Ի դեպ, «Երևան մոլի» բացմանը, ի թիվս այլ անձանց, մասնակցել են նաև Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանն ու իր որդին, որոնք աչքի են ընկել անսովոր ակտիվությամբ։ Նազարյանն ամեն գնով փորձել է հայտնվել առաջին շարքերում, ճիշտ այնպիսի եռանդով, ինչպես նախկինում, երբ ծառայում էր։ Նազարյանի այդօրինակ ակտիվությունը ոմանք վերագրել են ոչ միայն վերնախավի աչքին երևալու ցանկությանը, այլև «Երևան մոլում» որոշ մասով փայատեր լինելու հանգամանքին։ Ամեն դեպքում, նման լուրեր են տարածվել»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր