24826 դիտում
18:33 07-06-2018
Հարյուրավոր Էջմիածնեցիներ արձագանքել են դոն և քրեական հեղինակություն կարգավիճակից հրաժարված, ուղղակի սպորտսմեն Արթուր Ասատրյանի ելույթին
Էջմիածնի քաղաքացիներն արձագանքել են Արթուր Ասատրյանի ելույթին.
«Արթուր Ասատրյան, դիմում ենք ձեզ, ով՞ է ձեզ իրավունք տվել, որ մեր քաղաքում ու մեր փոխարեն որոշումներ կայացնեք, հանդես գաք բոլորիս անունից: Ձեզ ամենակարող եք զգում և փորձում եք հենց մեր քաղաքում ստանալ այնպիսի կարգավիճակ, ինչը միմիայն ձեզ ու ձեր շրջապատին է գոհացնելու։ Եթե մոռացել եք, ուրեմն ձեզ կարող ենք հիշեցնել, որ դուք ու ձեր մանկլավիկները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեք և ձեր իրավունքները սահմանափակ են մեր երկրում, քաղաքում։
Արթուր Ասատրյան, դուք արդեն 15 օր է ինչ Էջմիածնում եք և արդեն հասկացել եք, որ ձեր կողմից հնչեցրած ձեզ միանալու կոչին արձագանքում են միմիայն այն մարդիկ, ովքեր իրենց ամբողջ կյանքում կողմնակից են եղել անօրինականություններին ու գործել են անօրեն։ Անպես որ իզուր են ձեր ջանքերը, Էջմիածնեցին ճանաչում է ձեզ և դուք հենց օդանավակայան հասնելուն պես պիտի հասկանայիք, որ Էջմիածնեցին չի ընդունում ձեզ ու ձեր կոչը։
Եթե մենք ընդունած լինեինք ձեզ, ապա հենց մենք ձեզ կդիմաորեինք։ Այնպես որ, վերջին անգամ ենք Ձեզ զգուշացնում, որ դուք մեր փոխարեն իրավունք չունեք որոշում կայացնել։Մենք արդեն ընտրել ենք մեր քաղաքապետին և հպարտ ենք մեր ընտրությամբ։
Արթուր Ասատրյան, մենք լսելով ձեր հարցազրույցը ավելի հիասթափվեցինք ձեզնից, որովհետև այսքան տարիներ Էջմիածնեցին հնարավորություն չունենալով մոտիկից տեսնել ձեզ, մտածել է, որ միգուցե դոնին կամ քրեական հեղինակությանը մոտիկից իրավունք չունի տեսնել, բայց երբ լսեցինք, որ դուք ուղղակի սպորտսմեն եք, հասկացանք որ տարիներ շարունակ ուրիշ մարդ եք ներկայացել։ Այդ դեպքում ասեք, եթե դուք ուղղակի սպորտսմեն եք, ինչու եք մեր քաղաքում շրջում մեծ թվով թիկնապահներով, ինչո՛ւ Էջմիածնում չեք քայլում ոտքով։ Ի դեպ, դուք ստում եք, թե երբեք քրեական գործերի մեջ եղել:
Մատնացույց անենք, օրինակ, primecrime.ru կայքի 2008 թվականի հունիսի 29-ի թողարկումը, որում նշված է, որ Իտալիայում հանցանքի պահին ձերբակալվել են ՀՀ քաղաքացի, որոնցից մեկը Պիպո մականունով Արթուր Ասատրյանն է: Հրապարակման մեջ նշված է, որ փաստը հաստատել է նաեւ ՀՀ արտգործնախարարությունը: Նույն հաղորդագրության մեջ նշված է նաեւ, որ Պիպոն կասկածվում է սպանության պատվերի մեջ:
Խոսում եք քաղաքի խնդիրներից, վատաբանելով քաղաքապետին, իբրև ընդգծելով թերությունները, բայց ձեր ներկայացրած խնդիրները քաղաքապետարանի իրավասու ոլորտից չեն: Տվյալ դեպքում հասկանում ենք, որ դուք ոչ թե քաղաքի խնդիրներն եք ուզում լուծել, այլ պարզապես ուզում եք քաղաապետին վատաբանել: Սկսած բուժ հաստատություններից, վերջացրած ջրմուղ-կոյուղուց կապում եք քաղաքապետի անվան հետ։ Եթե այդքան բարի բարերար եք, ուրեմն մեր քաղաքի հիվանդանոցին անշահախնդիր նվիրեք շտապօգնության մեքենա, դա կլինի բարերարություն, չնայած ոնց հասկանում ենք, այդ դեպքում էլ կստիպեք մարզպետարանին, որ հիվանդանոցը սեփականացնեք։ Ճիշտ ենք չէ՞։ Կամ ջրմուղի Էջմիածնի տեղամասին անհրաժեշտ մեքենա նվիրեք` կոյուղիները մաքրելու համար։ Եթե, իհարկե, այդ դեպքում էլ սեփականատիրոջ իրավունք չեք ուզելու, այ բարի բարերար։
Այնպես որ, ձեզ զգուշացնում ենք, Արթու՛ր Ասատրյան, ձեր չար մտքերով ու գործողություններով հանդերձ հեռու մնա թե՛ մեր քաղաքից, թե՛ մեր քաղաքացիներից»:
Նմանատիպ նյութեր
4088 դիտում
09:05 26-02-2014
Ներսիկ Նազարյանի որդին Մոսկվայում նոր բիզնես է բացում «դոն» կնքված Արթուր Ասատրյանի հետ. Հրապարակ
53932 դիտում
22:11 17-06-2018
Արթուր Ասատրյանի՝ «Դոն Պիպոյի» տանը հայտնաբերվել է ապօրինի պահվող մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
757 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին
652 դիտում
10:31 21-12-2024
Գևորգ Պապոյանը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
703 դիտում
10:15 21-12-2024
Հայաստանում յուրաքանչյուրն, ըստ իր արժանիքի՝ աշխատանք կարո՛ղ է գտնել․ Փաշինյան