211652_close_icon
views-count1153 դիտում article-date 13:21 26-02-2014

ԱՄՆ֊ի ՖՆ֊ը հրահանգել է վերահսկել Յանուկովիչի բանկային հաշիվները

ԱՄՆ֊ի ֆինանսների նախարարության ֆինանսական հանցագործությունների պայքարի հարցերով կազմակերպությունը ֆինանսական ինստիտուտներին հանձնարարել է վերահսկել Վիկտոր Յանուկովիչի և Ուկրաինայի հրաժարական ներկայացրած բարձրաստիճան պաշտոնյաների բանկային հաշիվների գործունեությունը։ Այս մասին հայտնում է «ՈւՆԻԱՆ»֊ը։ Հիշեցնենք, որ Ուկրաինայի Գերագույն ռադան Վիկտոր Յանուկովիչին նախագահի պաշտոնից ազատելու մասին հայտարարություն է հնչեցրել և մինչ նախագահական ընտրությունները նախագահի պարտականությունները ստանձնել է Գերագույն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը։

Նմանատիպ նյութեր