Շվեյցարիան խոստացել է սառեցնել Յանուկովիչի բանկային հաշիվները
Շվեյցարիայի կառավարությունը հայտարարել է, որ հրամայելու է սառեցնել շվեյցարական բանկերի բոլոր միջոցները, որոնք կապված են Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ։
Այս մասին հայտնել է կառավարության մամլո քարտուղար Անդրե Սիմոնացին, փոխանցում է Reuters֊ը։
Նշենք, որ միևնույն ժամանակ Ուկրաինայի ներքին ամբողջական պարտքը 2013 թվականի վերջին կազմել է 140 մլրդ դոլար։