211652_close_icon
views-count14155 դիտում article-date 19:53 26-02-2014

ԱԺ և ՍԴ նախագահներն այս պահին գտնվում են «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում

Այսօր` փետրվարի 26-ին, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը և Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը քիչ առաջ այցելեցին «Իզմիրլյան» բժշկական կենտրոն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հ. Աբրահամյանն ու Գ. Հարությունյանը այցելության են եկել նշված բժշկական կենտրոնում գտնվող սիրված ու ճանաչված դերասան Գուժ Մանուկյանին: Հիշեցնենք, որ սիրված դերասանը նշված բժշկական կենտրոնում վիրահատվել է և նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+

Նմանատիպ նյութեր