211652_close_icon
views-count54729 դիտում article-date 13:34 28-02-2017

80-ամյա ամուսինը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում ոչ պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերելու արդյունքում իր կինը մահացել է

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ փետրվարի 27-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հայտարարություն է տվել Երևան քաղաքի Երզնկյան փողոցի 31/1 շենքի բնակիչ, 80-ամյա Ռուբեն Տեր-Սարգսյանը և հայտնել, որ այս տարվա փետրվարի 8-ին իր կինը՝ Ժաքլին Գալստյանը, մահացել է, իսկ մինչ այդ նա տանը վայր էր ընկել, ինչի հետևանքով էլ կոտրել էր ձախ կոնքը և ուսոսկրը և նրան տեղափոխել էին «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ռ. Տեր-Սարգսյանը, ով մինչ այդ չէր բարձրաձայնել և կատարվածի մասին իրավապահներին չեր հայտնել, դիմումում նշել է, որ նշված բժշկական կենտրոնի բժիշկներ Սահակ Սարիբեկյանի և Արմեն Չարչյանի կողմից ցուցաբերվել է ոչ պատշաճ բժշկական օգնություն։ Փաստի առթիվ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնելու «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տեսակետը՝ նշված հարցի վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր