211652_close_icon
views-count1181 դիտում article-date 23:46 26-02-2014

Յացենյուկն առաջադրվել է Ուկրաինայի վարչապետ

Բատկիվշինա խմբակցության ղեկավար Արսենի Յացենյուկն առաջադրվել է Ուկրաինայի վարչապետ: Այս մասին հայտնում է УНИАН-ն: Նրա թեկնածությունն ներկայացրել է Մայդանի Ռադան` ազգային վեչեի ժամանակ: Նշվում է, որ ժողովուրդը դա ընդունել է ծափահարություններով: Ներկայացվել է նաև նախարարների կազմը, որը քվեարկության կդրվի Գերագույն Ռադայի փետրվարի 27-ի նիստի ժամանակ: Նշենք, որ ՆԳ նախարարի պաշտոնում ներկայացվել է Արսեն Ավակովը:

Նմանատիպ նյութեր