211652_close_icon
views-count1551 դիտում article-date 00:11 01-02-2014

Յացենյուկն Արևմուտքից խնդրել է Ուկրաինայի համար ներկայացնել «Մարշալի պլան»

Ուկրաինական ընդդիմադիր առաջնորդներից մեկը` Արսենի Յացենյուկը Արևմուտքից խնդրել է Ուկրաինայի համար ներկայացնել «Մարշալի պլան», հաղորդում է «Интерфакс»-ը: «Ուկրաինային օգնություն է պետք ոչ միայն խոսքերով, այլև գործով: Մենք եկել ենք, որ ստանանք «Մարշալի պլան»-ի նման մի բան, տնտեսական փաթեթ, քաղաքական օգնություն, որ կարողանանք ոտքի կանգնեցնել մեր երկիրը, վերականգնենք տնտեսությունը, բացահայտենք բոլոր հանցագործությունները մարդկանց նկատմամբ և պատժենք հանցագործներին», - ասել է նա: Յացենյուկը վստահ է, որ Ուկրաինաին անհրաժեշտ է «Մարշալի պլանը», ոչ թե օրենք, որպեսզի կայունանան երկրի քաղաքական և տնտեսական իրավիճակը: Նրա կարծիքով ներկայիս իշխանությունները այլևս ի վիճակի չեն ղեկավարել երկիրը:

Նմանատիպ նյութեր