«Չելսի»-ին չկարողացավ հաղթել «Գալաթասարայ»-ին. տեսանյութ
Ստամբուլում ավարտվեց Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի հերթական հանդիպում, որում «Գալաթասարայ»-ը սեփական խաղադաշտում ընդունեց «Չելսի»-ին: Արդեն 9-րդ րոպեին Ֆերնանդո Տորեսի գոլի շնորհիվ լոնդոնցիները առաջ անցան հաշվի մեջ: Այդուհանդերձ Ժոզե Մոուրինյոյի սաներին չհաջողվեց պահպանել հաղթական հաշիվը: 65-րդ րոպեին Ուեսլի Սնայդերի փոխանցումից հետո Օրելյեն Շեջուն հավասարեցրեց հանդիպման հաշիվը: Այս թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մարտի 18-ին:
«Գալաթասարայ» - «Չելսի»`1:1
Գոլեր` Տորես 9’ -Շեջու 65’