211652_close_icon
views-count9009 դիտում article-date 11:21 27-02-2014

Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում. բախվել են Opel-ն ու BMW-ն. Opel-ը տապալել է լուսակիրը

Այսօր՝ փետրվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում բախվել են Արշակ Առաքելյանի վարած BMW մակնիշի 31 TP 333 համարանիշի և Մանուել Ղարիբյանի վարած Opel մակնիշի 34 ՍT 454 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, իսկ բախումից հետո Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հարվածել ու տապալել խաչմերուկը կարգավորող լուսակիրը (светофор): Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները, ինչպես նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 8 հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր