1197 դիտում
22:25 27-02-2014
Բողոքի ցույց էր կազմակերպվել Հաագայում գտնվող Ադրբեջանի դեսպանության առջև
Նիդերլանդների ՀՅԴ Հայ Դատի հանձնախումբն այսօր՝ փետրվարի 27-ին հանրահավաք և բողոքի ցույց էր կազմակերպել Հաագայում գտնվող Ադրբեջանի դեսպանության առջև:
Ցույցը նվիրված էր 1988 թվականի Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակաին և ընդդեմ Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությանը Արցախի հարցում: Հոլանդիայի բոլոր նահանգներից հարյուրի հասնող ցուցարարներ Հաագա էին եկել և չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին բողոքի հզոր ցույց անկացրեցին: Ելույթ ունեցան նաև ՀՅԴ ՆԵՄ «Գարեգին Նժդեհ»-ի անդամները և դատապարտեցին Ադրբեջանի նենգ քաղաքականությունը պատմությունը կեղծելու և սեփական ժողովրդին և աշխարհին մոլորության մեջ գցելու փորձերը:
Հայ Դատի հանձնախմբի կողմից նախօրոք դիմում էր կատարվել Ադրբեջանի դեսպանություն պահանջագիր ներկայացնելու համար, սակայն այն մնացել էր անպատասխան: Ցուցարարների և ողջ հոլանդահայության անունից պահանջագիրը ընթերցվեց և ներտվեց դեսպանության փոտարկղը:
ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի նախագահ՝
Մասիս Աբրահամյան
Նիդեռլանդների Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայ Դատի հանձնախումբ
Հաագայում Ադրբեջանի հանրապետության դեսպան, պարոն՝ Միր Համզա Էֆենդիևին
[b]ՊԱՀԱՆՋԱԳԻՐ[/b]
27 փետրվարի 2014 թ.
Մեծարգո պարոն դեսպան
Նիդեռլանդների ՀՅԴ Հայ Դատի հանձնախումբը հոլանդահայության անունից ձեզ է ներկայացնում հետևյալ պահանջագիրը.
[b]ՊԱՀԱՆՋԱԳՐԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ[/b]
1. Արցախի հայ ազգաբնակչությունը հազարամյակներ շարունակ ապրել և արարել է Արցախ աշխարհում և այդ երկրամասի լիարժեք իրավատերն է: Դրա վառ ապացույցներն են հազարամյա պատմական կոթողներն ու հուշարձանները, որոնք չնայած ասպատակումների դեռ մեծ թվով կանգուն են և նշմարելի Արցախի յուրաքանչյուր հատվածում:
2. Որպես անկախ և ինքնավար պետություն Արցախը սակայն պատմության ընթացքում չի ստացել իր իրավական կարգավիճակը և միշտ գտնվել է տարբեր զավթիչների տիրապետության տակ: Այդուհանդերձ պահպանել է իր գերակշռող հայ ազգաբնակչությունը և բոլոր ժամանակներում եղել է հայկական տարածք՝ հատկապես իր բնակչության կազմով:
3. Վերջին պատմական զավթիչը խորհրդային բռնապետությունն էր, որը հայ և ադրբեջանցի ժողովուրդների մեջ թշնամանք առաջացնելու և բորբոքելու հստակ միտումով ստալինյան խայտառակ հրամանագրով Արցախը բռնակցեց Ադրբեջանի խորհրդային հանրապետությանը:
4. Ինչպես երբեք, այս անգամ էլ Արցախի ազատասեր ժողովուրդը չհաշտվեց նման անարդարության հետ և տարիներ շարունակ պայքարելով վերջապես արտահայտեց իր կամքը՝ ինքնավար, ազատ և անկախ ապրելու համար:
5. Ադրբեջանի կառավարությունը ըմբռնումով մոտենալու փոխարեն Արցախի ժողովրդի արդար պահանջին, գնաց խնդիրը արյունահեղ հակամարտության վերածելու ճանապարհով և 1988 թվականի փետրվարի 26-ից 29-ը ընկած ժամանակահատվածում Սումգայիթում հարյուրավոր հայ քաղաքացիների սպանդի ենթարկելով փորձեց խեղդել արցախահայության ազատատենչ ոգին: Չլիներ այս արյունահեղությունը, հնարավոր էր թերևս խնդիրը խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծել: Սակայն այս սպանդով սկիզբը դրվեց ատելության և թշնամանքի, որը վերածվեց ահեղ պատերազմի:
6. Հետագա տարիներին Ադրբեջանը չհրաժարվեց իր հարձակողական քաղաքականությունից և փորձեց ուժի և բռնության միջոցներով ճշնել արցախահայության ազատ կամքի արտահայտության իրավունքը: Այս կեցվածքը հանգեցրեց դաժան պատերազմի երկու հարևան ազգերի միջև և տասնյակ հազարավոր զոհերի պատճառ դարձավ երկու կողմերից:
7. 1994 թվականին կնքված հրադադարի միջոցով տիրում է համեմատական խաղաղություն, որը սակայն մշտապես խախտվում է Ադրբեջանական կողմի դիվերսիոն գործողություններով և մարդասպան դիպուկահարների դավադիր սպանություններով, որոնք խափանում են հարատև և կայուն խաղաղության ստեղծման գործընթացը:
8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չնայած Ադրբեջանի ռազմատենչությանը քսան տարիների ընթացքում վերածվել է կայացած մի պետության և կայուն քայլեր է կատարում ժողովրդավար և իրավական պետության ստեղծման ճանապարհին:
9. Ադրբեջանի ներկայիս իշխանությունները որդեգրել են խիստ ոչկառուցողական դիրքորոշում և սպառազինությունների մրցավազքով և հայատյաց քարոզչությամբ սեփական ժողովրդին մոլորության մեջ են գցում նոր պատերազմի ծրագրերով:
Ելնելով վերոհիշյալից այսօր մենք ողջ հոլանդահայության անունից ձեզ ենք ներկայացնում հետևյալ պահանջները.
[b]ՊԱՀԱՆՋԱԳԻՐ[/b]
1. Անմիջապես դադարեցրեք բռնությունների և ուժի բոլոր տեսակի դրսևորումները և խնայեք ո՛չ միայն հայ զինվորների կյանքը, այլ նաև ձեր սեփական զինվորներինը, քանի որ յուրաքանչյուր ռազմական գործողություն ստանում է իր համարժեք պատասխանը և երիտասարդ կյանքներ են ոչնչանում:
2. Ճանաչե՛ք և հարգե՛ք Արցախի ժողովրդի ազատ, անկախ և ինքնուրույն ապրելու իրավունքը և բանակցություններ սկսեք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարության հետ:
3. Դադարեցրեք հայատյաց քաղաքականությունը ամբողջ աշխարհում և մի գցեք ձեր ժողովրդին մոլորության մեջ՝ նրանց սնելով պատերազմը վերսկսելու մոլուցքով: Պատերազմի վերսկսումը առաջին հերթին մեծագույն ողբերգություն կլինի հենց Ադրբեջանի ժողովրդի համար:
4. Փորձեք հարևան ժողովրդների միջև խաղաղության և բարիդրացիական հարաբերությունների հիմքեր դնել և ոչ թե նոր պատերազմներ սանձազերձել:
Սույն պահանջագիրը ողջ հոլանդահայության անունից հանձնվում է ձեզ 2014 թվականի փետրվարի 27-ին տեղի ունեցած հանրահավաքի արդյունքում:
[i]ՀՅԴ Նիդեռլանդների Հայ Դատի հանձնախումբ[/i]
Նմանատիպ նյութեր
10782 դիտում
10:02 20-07-2017
«Չենք լռելու». ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի նստավայրի առջև բողոքի ցույց է կազմակերպվել. «Ամերիկայի ձայն»
5325 դիտում
09:53 28-02-2018
Վաշինգտոնի հայ համայնքը բողոքի ցույց կազմակերպեց ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան առջև. «Ամերիկայի ձայն»
7907 դիտում
20:36 09-06-2020
Բողոքի ցույց Թեհրանում՝ Հայաստանի դեսպանության դիմաց. ցուցարարները հրկիզել են Իսրայելի դրոշը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»