211652_close_icon
views-count1794 դիտում article-date 09:14 28-02-2014

«Ռուսալ Արմենալ»–ը մտադիր է ձեռնարկության տարածքում արդյունաբերական թափոնների գերեզմանոց ստեղծել․ ՀԺ

«Հայկական ժամանակ»֊ը գրում է․ ««Ռուսալ Արմենալ» ընկերությունը պատրաստվում է Հրազդանի կիրճում ձեռնարկության տարածքում, արդյունաբերական թափոնների գերեզմանոց ստեղծել։ Այն նախատեսված է 10 տարվա համար և կզբաղեցնի 3300 քմ մակերեսով բաց տեղամաս։ Նախագիծը կարող է բնապահպանական լուրջ խնդիրներ առաջացնել, հատկապես, որ գործարանը և ապագա գերեզմանոցը գտնվում են Արաբկիր վարչական շրջանում։ Գործարանից 500 մետր հեռավորության վրա բնակելի գոտին է։ Գերեզմանոցում առաջինից մինչև հինգերորդ վտանգավորության կարգի թափոններ են պահվելու, մասնավորապես բանեցված սնդիկային լամպեր ու սնդիկային ջերմաչափեր, կապարե կուտակիչներ, սև մետաղի ջարդոն, բրոնզի թափոններ, կարծրացած տարասեռ պլաստմասների խառնուրդների թափոններ և այլն։ Բնապահպանները մտավախություն ունեն, որ թափոններից Երևանի ջուրը կարող է թունավորվել»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր