1303 դիտում
09:35 13-03-2014
Հասարակական թևը չի մասնակցել «Ռուսալ-Արմենալի» թափոնների պահման տեղամասի նախագծի լսումներին․ ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ ««Ռուսալ-Արմենալ» ընկերությունը երեկ հաղորդագրություն է տարածել այն մասին, որ գործարանի թափոնների պահման տեղամասի նախագիծը հավանության է արժանացել։
«Հժ»-ն պարզեց, որ վերոհիշյալ հասարակական լսումներն անցել են առանց հասարակական թևի ներկայացուցիչների մասնակցության։ Չնայած բարձրացրած ահազանգերին, բնապահպաններն անտարբերության էին մատնել լսումները։
Երեկ ներկայացված ծրագրի նախնական տարբերակն առանց առարկության ընդունվել է։ Թափոնները գործարանի տարածքում, Հրազդանի կիրճում պահելու ծրագրի միայն մի կետի դեմ է բացասական կարծիքով հանդես եկել բնապահպանության նախարարության ներկայացուցիչ Արամ Սայադյանը։
Նա առաջարկել է վերանայել թափոնների որոշ տեսակներ բացօթյա եղանակով պահելու նախագծով առաջարկվող տարբերակը»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1791 դիտում
09:14 28-02-2014
«Ռուսալ Արմենալ»–ը մտադիր է ձեռնարկության տարածքում արդյունաբերական թափոնների գերեզմանոց ստեղծել․ ՀԺ
1520 դիտում
09:14 01-03-2014
«Ռուսալ Արմենալ» ընկերությունը հերքել է «թափոնների գերեզմանոց» ստեղծելու մասին տեղեկատվությունը․ ՀԺ
Այս բաժնից
742 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
664 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
739 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան