1520 դիտում
09:14 01-03-2014
«Ռուսալ Արմենալ» ընկերությունը հերքել է «թափոնների գերեզմանոց» ստեղծելու մասին տեղեկատվությունը․ ՀԺ
«Հայկական ժամանակ»֊ը գրում է․ «Մեր թերթի երեկվա համարում գրել էինք, որ «Ռուսալ Արմենալ» ընկերությունը պատրաստվում է Հրազդանի կիրճում ձեռնարկության տարածքում, արդյունաբերական թափոնների գերեզմանոց ստեղծել։
Մեր թերթին տված հարցազրույցում Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը նշել է, որ Հրազդանի կիրճում չի կարելի թունավոր թափոններ կուտակել, քանի որ կարող է Երևանին սնուցող աղբյուրները թունավորել։
Երեկ «Ռուսալ Արմենալը» արձագանքել է մեր հոդվածին։ Ընկերությունը պնդում է, որ գործարանը չի սպառնում շրջակա միջավայրին։
«Ռուսալ Արմենալ»-ից հայտարարել են, որ տեղամասը ստեղծվում է համապատասխան ՀՀ բնապահպանական օրենսդրության բոլոր պահանջների։
Ընկերության տարածած հաղորդագրության մեջ ասվում է հետևյալը. «Ստեղծվող տեղամասը գտնվելու է հենց գործարանի տարածքում, այլ ոչ Հրազդան գետի կիրճում, ինչպես պնդում են իրականությունը խեղաթյուրող ԶԼՄ-ները։ Այդ տեղամասը ունենալու է 3300 քմ մակերես, այսինքն ոչ թե դառնալու է «թափոնների գերեզմանոց», այլ լինելու է ոչ մեծ մարզահրապարակի չափ։ Տեղամասում պահեստավորվող փայլաթիթեղի գլանման արտադրության թափոնները, որի ընթացքում չեն օգտագործվում թունավոր նյութեր, այստեղ պետք է գտնվեն ժամանակավոր, մինչև նրանց հանրապետական մասնագիտացված պոլիգոն տեղափոխելը»»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1791 դիտում
09:14 28-02-2014
«Ռուսալ Արմենալ»–ը մտադիր է ձեռնարկության տարածքում արդյունաբերական թափոնների գերեզմանոց ստեղծել․ ՀԺ
2161 դիտում
12:18 20-12-2018
«Արմենալ»-ը շունչ կքաշի. ԱՄՆ-ի գանձապետական դեպարտամենտը «Ռուսալ»-ի վրայից հանում է սանկցիան
1300 դիտում
09:35 13-03-2014
Հասարակական թևը չի մասնակցել «Ռուսալ-Արմենալի» թափոնների պահման տեղամասի նախագծի լսումներին․ ՀԺ
Այս բաժնից
763 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
607 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
715 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված