211652_close_icon
views-count8925 դիտում article-date 12:33 28-02-2014

ՊՆ ենթասպան «Գազ 24»-ով բախվել է բեռնատարին. կան վիրավորներ

Երեկ՝ փետրվարի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Արարատի մարզի Այգեստան գյուղի բնակիչ, 41-ամյա Արմեն Կոստանյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 43-րդ կմ հատվածում իր վարած «Գազ 24» մակնիշի 33 PO 715 համարանիշի ավտոմեքենայով բախվել է համընթաց ընթացող Երևանի բնակիչ, 36-ամյա Սերգեյ Ղազարյանի վարած «КамАЗ 5410» մակնիշի 568 ԼՏ 61 համարանիշի ավտոմեքենայի հետնամասին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «24»-ի վարորդ Ա. Կոստանյանը «ճակատի շրջանի սալջարդ վերք», իսկ նրա ուղևորուհի՝ Մեղրաձոր գյուղի բնակիչ, 37-ամյա Կարինե Թադևոսյանը՝ «փակ գանգուղեղային վնասվածք, ձախ բազկոսկրի փակ կոտրվածք» ախտորոշումներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Կոստանյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես ենթասպա: ՃՈ աշխատակիցները «КамАЗ»-ը՝ հայտնաբերել են վթարի վայրից մի քանի կիլոմետր հեռու այն բանից հետո, երբ «24»-ի հետ բախման ժամանակ «КамАЗ»-ի հետևի համարանիշն ընկել էր, իսկ քանի որ «КамАЗ»-ը բարձված է եղել բետոնե խողովակով, վարորդը չէր զգացել, որ իր ավտոմեքենային հարվածում են: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Հրազդանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր