211652_close_icon
views-count27799 դիտում article-date 14:51 28-04-2023

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում․ 37-ամյա վարորդը ավտոկռունկով բախվել է իրեն պատկանող «07»-ին, այնուհետև՝ «ԳԱԶ-ՍԱԶ» բեռնատարին ու «Տ-150» տրակտորին․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 37-ամյա Ալեքս Ա․-ն իր վարած «ՄԱԶ-ԿՍ» մակնիշի ավտոկռունկով Տեղ գյուղի Արցախյան խճուղի 20 հասցեի դիմաց բախվել է ճանապարհի աջ հատվածում կայանված և իրեն պատկանող VAZ 2107 մակնիշի ավտոմեքենային, այնուհետև բախվել Սյունիքի մարզի բնակիչներ 58-ամյա Նիկոլայ Բ․-ին պատկանող «ԳԱԶ-ՍԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենային, ապա բախվել վերջինիս պատկանող «Տ-150» մակնիշի տրակտորին ու կողաշրջվել։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Նիկոլայ Բ․-ն, «ԳԱԶ-ՍԱԶ»-ի վրա վերանորոգման աշխատանքներ կատարող՝ Սյունիքի մարզի բնակիչներ 32-ամյա Արտակ Հ․-ն և 39-ամյա Գևորգ Ղ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն։ 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գորիսի  թիվ 55 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները սահմանազատել տարածքն ու տեղում կատարել հերթապահություն։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի և վարչական վարույթի գործերով ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ։ 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Գորիսի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի պրոֆիլակտիկայի ավագ տեսուչ Հովսեփյանի գլխավորությամբ։ 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Աղաջանյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով՝ Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Դավիթ Հայրապետյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր