1108 դիտում
12:07 28-02-2014
ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը Ալեքսանդր Արզումանյանի մեղադրանքները չի ընդունում
ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանը «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի մեղադրանքերը չի ընդունում մարտի 1-ի մասով: Այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՅԴ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը:
Նա արձագանքեց լրագրողների այն հարցին, թե երեկ Ալեքսանդր Արզումանյանը ասել էր, որ բացի «Ժառանգությունից» եւ «ՀԱԿ»-ից, բոլորն էլ իրենց մեղավորությունը ունեն մարտի 1-ի դեպքերի մեջ, ինչից կարելի է ենթադրել, որ մեղադրանքը ուղղված էր նաեւ «ՀՅԴ»-ին:
«Եթե նման բան է ասել, կարծում եմ, որ չարաչար սխալվել է: Մեր ներկայացուցիչը «Մարտի 1-ը» ուսումնասիրող Սամվել Նիկոյանի գլխավորած ԱԺ ժամանակավոր հանձնաժողովում գիշեր-ցերեկ աշխատել է>,-նշեց աղվան Վարդանյանը:
Միաժամանակ ասաց, որ «մարտի 1-ի» մասով միայն բացահայտված չէ այն հանգամանքը, թե ում գնդակից ով է զոհվել:
«Որ ոստիկանի զենքից կոնկրետ ով է զոհվել, որ պատասխանատվության ենթարկվի: Բացի այդ պետք է լուծումներ գտնել՝ զոհերի ծնողների խնդիրները լուծելու համար: Կան բաներ, որ ավելի խորն են: Օրինակ, ի վերջո, բացահայտվելու՞ է հոկտեմբերի 27-ը, թե՞ ոչ»,- ասաց Աղվան Վարդանյանը:
ՀՀ պատգամավորը նաև կարծիք հայտնեց, թե Ուկրաինայի դեպքերը կկրկնվեն Հայաստանում: Ըստ նրա՝ նման սցենար հնարավոր է կրկնվի այն դեպքում, երբ սոցիալական խնդիրներին զուգորդվեն ազգային խնդիրներով:
Նմանատիպ նյութեր
6162 դիտում
15:33 04-05-2018
Աղվան Վարդանյանը հեռացվեց ՀՅԴ շարքերից
18854 դիտում
10:13 05-07-2018
ՀՅԴ-ից հեռացված Աղվան Վարդանյանը զբաղվում է բուռն գործունեությամբ․ «Ժողովուրդ»
6718 դիտում
09:58 01-12-2014
Qnet ընկերությունը չի ընդունում իրեն հասցեագրված մեղադրանքները
Այս բաժնից
916 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
943 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»