211652_close_icon
views-count18857 դիտում article-date 10:13 05-07-2018

ՀՅԴ-ից հեռացված Աղվան Վարդանյանը զբաղվում է բուռն գործունեությամբ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել, թե ինչով է այժմ զբաղվում մոտ երկու ամիս առաջ պատգամավորական մանդատը վայր դրած, նախկին ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը: «Բուռն գործունեությամբ»,- մեր հարցին ի պատասխան` նշեց նախկին պատգամավորը: Իսկ թե որն է այդ գործունեությունը, Վարդանյանը չցանկացավ մանրամասնել: «Երբ հարկ լինի, ես կխոսեմ»,- նշեց նա: Իսկ արդյոք չի զղջում իր քայլի համար, նախկին պատգամավորը հրաժարվեց մեկնաբանել: Հիշեցնենք, որ մայիսի 4-ին ՀՅԴ գերագույն մարմինը, քննելով Աղվան Վարդանյանի կարգապահական հարցը, որոշել էր նրան հեռացնել Դաշնակցության շարքերից: Պատճառն այն էր, որ մայիսի 1-ին` վարչապետի ընտրության հարցով ԱԺ հատուկ նիստին, Աղվան Վարդանյանը չմասնակցեց քվեարկությանը, չնայած որ ՀՅԴ խմբակցությունը նախապես հայտարարել էր Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկելու մասին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր