211652_close_icon
views-count1379 դիտում article-date 17:46 28-02-2014

Արմեն Աշոտյանը կոչ է արել կանխել մարտի 8-ի և ապրիլի 7-ի կապակցությամբ դպրոցներում իրականացվող դրամահավաքը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շրջաբերական նամակով դիմել է ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին և առաջարկել նրանց քայլեր ձեռնարկել դպրոցներում մարտի 8-ի և ապրիլի 7-ի առաջիկա տոնական միջոցառումների հետ կապված ապօրինի դրամահավաքը կանխելու ուղղությամբ: Նամակում մասնավորապես նշվում է. «Ուսումնական հաստատության հեղինակությունը բարձր պահելու նպատակով, Մարտի 8-ի և Ապրիլի 7-ի տոնական միջոցառումները կազմակերպելիս, ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` դրամահավաքության ցանկացած դրսևորում բացառելու համար»: Նախարար Արմեն Աշոտյանը հանձնարարել է ԿԳՆ հանրակրթության վարչությանը հանձնարարականի մասին տեղեկացնել ուսումնական բոլոր հաստատություններին:

Նմանատիպ նյութեր