211652_close_icon
views-count1162 դիտում article-date 22:27 28-02-2014

Վենեսուելայում ցուցարարների և ոստիկանների բախումների հետևանքով զոհերի թվի աճ է գրանցվել

Վենեսուելայում կառավարության և ընդդիմադիրների միջև երկշաբաթյա բախումների ժամանակ գրանցված զոհերի թիվը 17 է, ևս 261 մարդ վիրավոր է։ Այս մասին փետրվարի 28֊ին հայտնել է երկրի գլխավոր դատախազ Լուիս Օրտեգան։ Փետրվարի 12֊ից սկսված բողոքի ակցիայի մասնակիցների գործողությունները ավելի քան 50 մարդու մահվան պատճառ են դարձել, որոնցից 30֊ը մահացել են կաթվածից և ասթմայի նոպաներից։ Այս մասին հայտնել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն։ Նա ընդգծել է, որ մեծամասամբ ցուցարարների կառուցած բարիկադները խանգարել են բժիշկներին ժամանակին մարդկանց օգնության հասնել։ Ըստ գլխավոր դատախազի խոսքերի, ներկայումս ցուցարարների գործողությունների հետ կապված հետաքննվում է մարդու իրավունքների խախտման 27 դեպք, 59 անձինք պետք է ներկայանան դատախազություն։

Նմանատիպ նյութեր