9698 դիտում
08:32 15-01-2014
Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է ընդմիշտ հեռանալ «Ժառանգությունից». ՀԺ
««Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական վերջին ընտրություններից հետո կարծես թե չի վերագտնում իրեն։ Նա մեկ ԱՄՆ է մեկնում, մեկ հայտնվում, իսկ քաղաքական պրոցեսներում այլևս չկա։
«Ժառանգության» առաջնորդը նաև ֆինանսական լուրջ խնդիրներ ունի և 1.5 միլիոն դոլարով վաճառքի է հանել Ռազմավարական և ազգային հետազոտությունների ազգային կենտրոնի 4 հարկանի շենքը, որը գտնվում է Արաբկիր համայնքում (Երզնկյան փողոց)։ Կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը երեկ մեր զրույցում խորհուրդ տվեց տեղեկությունը ճշտել Հովհաննիսյանից։
Վերջին շրջանում վատ են նաև կուսակցության գործերը։ Խոսակցություններ կան, որ Հովհաննիսյանն ընդհանրապես հեռանալու է «Ժառանգությունից», այն կղեկավարի Արմեն Մարտիրոսյանը։ Իսկ թե ինչ կանի Րաֆֆին, արդյո՞ք կտեղափոխվի ԱՄՆ. որտեղ ապրում են ծնողները և երեխաները, թե կմնա Հայաստանում, դժվար է ասել։ Մի բան հստակ է՝ նրա համար քաղաքական ռեաբիլիտացիան դժվար կլինի, եթե ոչ անհնար»,–գրում է «Հայկական ժամանակ»-ը։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
6981 դիտում
23:47 01-03-2020
Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի երեխաներին զրկել են ժառանգությունից
1195 դիտում
22:08 13-10-2023
Սերժի բանակցային ժառանգությունից բողոքողները կա՛մ իդիոտ են, կա՛մ ինֆանտիլ․ Էդուարդ Շարմազանով
Այս բաժնից
2185 դիտում
09:00 15-10-2024
Իշխանությունների «սրտի օլիգարխը» այլ ոլորտներում էլ է «դաշտը գրավում». «Փաստ»
1615 դիտում
08:52 15-10-2024
Ի՞նչ է կատարվում հայկական ֆուտբոլում. խնդիրը միայն Պետրակովը չէ. «Փաստ»
1438 դիտում
08:43 15-10-2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շուրջ պարպերաբար ծավալվող սկանդալների ալիքը նոր թափ է հավաքում. «Ժողովուրդ»