2151 դիտում
09:22 01-03-2014
Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանելու է պոտենցիալ Մայդան՝ Մայդան թույլ չտալու համար․ 168 ժամ
«168 ժամ» թերթը գրում է․ «Այսօր Ազատության հրապարակում կայանալու է Հայ ազգային կոնգրես կուսակցության հրավիրած հանրահավաքը։
Ուկրաինական իրադարձություններից հետո ամենահաճախ հնչող հարցն այն է, թե արդյո՞ք Հայաստանում հնարավոր է Մայդան։ Մայդանի սպասումը, այսպես թե այնպես, առկա է հասարակության բոլոր շերտերում։ Իշխանությունների մոտ՝ վախի տեսանկյունից, հասարակության մոտ՝ փոփոխությունների ակնկալիքով։
Առաջին հայացքից թվում է, որ նույնը պետք է վերաբերի նաև ընդդիմությանը, առաջին հերթին՝ ՀԱԿԿ-ին, սակայն նրա առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն ավելի քան ուղիղ հայտարարել է, որ ինքը դեմ է Մայդանին։ Բառի լայն իմաստով։ «Մայդանի գաղափարախոսությունը չի մտնում Հայ ազգային կոնգրեսի օրակարգի մեջ։ Մենք չենք կարող գնալ Մայդան և հայհոյել Ռուսաստանին ու Պուտինին»,– հայտարարել էր Լևոն Տեր-Պետրոսյանը դեռևս անցած տարվա դեկտեմբերին, երբ Ուկրաինայում դեռ դիմակայությունն այս աստիճանի չէր հասել, և ուկրաինացիները փողոց էին դուրս եկել իրենց բողոքն արտահայտելու՝ Վիկտոր Յանուկովիչի՝ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հրաժարվելու առթիվ։
Լևոն Տեր-Պետրոսյանի այս դիրքորոշումը ոչ միայն չի փոխվել, այլ ավելի է խստացել։ Այդ մասին նախօրեին Ազգային ժողովում հայտարարեց նրա իրավագաղափարական մարտիկներից մեկը՝ Գագիկ Ջհանգիրյանը՝ ասելով. «Գիտեք մեր առաջնորդի տեսակետը, որ Հայաստանում հակառուսական շարժում չկա ու Մայդան ստեղծել հնարավոր չէ, ինչին ես համակարծիք եմ»։
Այս պայմաններում այսօր Ազատության հրապարակում կարող է հավաքվել առնվազն Մայդան սկսելու համար բավարար կրիտիկական զանգված։ Ուստի Լևոն Տեր-Պետրոսյանի առջև բավական բարդ խնդիր է դրված՝ հակամայդանյան գործունեությունը ներկայացնել այնպիսի հռետորաբանությամբ, որ «սխալ չհասկացվի»։ Ավելի պարզ ասած՝ այսօր Տեր-Պետրոսյանը գալու է պոտենցիալ Մայդան՝ Մայդան թույլ չտալու համար։ Եվ այս հարցում իշխանության ու նրա նպատակները՝ տարբեր մոտիվացիաներով, իհարկե, սակայն համընկնում են»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
4002 դիտում
10:31 06-10-2016
Պահանջվում է բարձր զգոնություն ռազմական գործողությունների բռնկում թույլ չտալու համար. Կազիմիրով. «168 ժամ»
Այս բաժնից
709 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
583 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
535 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին