211652_close_icon
views-count1255 դիտում article-date 12:37 01-03-2014

Խմիչք օգտագործած վիճակում մի քանի անձանց հետ վիճաբանել է, որի ընթացքում մետաղյա ձողով և քարով հարվածել է նրանց

Փետրվարի 28-ին, ժամը 00.35-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ Գաջեգործների 2-րդ փողոցի թիվ 21 հասցեում կռիվ է, որտեղից «գլխի գագաթային շրջանի կտրած վերք» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 1977 թ. ծնված Պողոս Ս.-ն: Նույն օրը, ժամը 00.37-ին, ոստիկանություն է զանգահարել նշված հասցեի բնակչուհի, 1984 թ. ծնված Գոհար Ս.-ն և խնդրել, որ ոստիկաններ գան իրենց տուն: Մեկնած օպերատիվ խումբը ժամը 02.00-ին բերման է ենթարկել 1972 թ. ծնված Սամվել Օ.-ին: Պարզվել է, որ նա ոգելիչ խմիչք օգտագործած վիճակում մի քանի անհայտ անձանց հետ միասին վիճաբանել է Պողոս Ս.-ի, Գոհար Ս.-ի և 1957 թ. ծնված Արուս Ս.-ի հետ, որի ընթացքում մետաղյա ձողով և քարով հարվածել է նրանց` պատճառելով վնասվածքներ: Տուժողներից ընդունվել են հաղորդումներ: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր