211652_close_icon
views-count2025 դիտում article-date 20:42 16-07-2015

Վիճաբանության ժամանակ մետաղյա ձողով հարվածել է գլխին

Հուլիսի 14-ին, ժամը 22.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում էր ստացվել, որ քունքային շրջանի սալջարդով և դաստակի պատռված վերքով բուժօգնություն է ստացել 1982 թ. ծնված Կարեն Վ.-ն և հայտնել, որ Վանաձորի Տիգրան Մեծի փողոցի թիվ 42 շենքի մոտ անհայտ անձի կողմից մետաղյա ձողով գլխին հարված է ստացել: Ոստիկանության Բազումի և Տարոնի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 1990 թ. ծնված Շահեն Ա.-ն Կարեն Վ.-ի հետ անհիմն վիճաբանության ժամանակ մետաղյա ձողով հարվածել է նրա գլխին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [b]ՀՀ Ոստիկանություն[/b]

Նմանատիպ նյութեր