3123 դիտում
17:27 01-03-2014
Փառապանծ գեներալի հանճարեղ բնորոշմամբ՝ «վերջին բոլշևիկը» պետք է հեռանա. Լևոն Տեր-Պետրոսյան
«Հայ ազգային կոնգրեսը լի է վճռականությամբ մինչեւ վերջ հասցնելու «Մարտի մեկ»-ի խնդիրը»: Այս մասին այսօր Ազատության հրապարակում ասաց Հայաստանի հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Նա «Մարտի մեկ»-ի պարտակումը համարեց ոչ միայն սրբապղծություն՝ զոհերի հիշատակի հանդեպ, անբարոյականություն՝ նրանց հարազատների նկատմամբ, այլեւ պետականության հիմքերը խարխլող զազրելի հանցագործություն, որը հասարակությունը մոռանալու իրավունք չունի եւ որն անպատիժ չի մնալու, իսկ «Մարտի մեկ»-ի զոհերի հիշատակին խորհին հարգանքի եւ դառն ափսոսանքի տուրքն ամփոփելուց հետո անցավ Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության համառոտակի քննությանը (ամբողջական ելույթը՝ ավելի ուշ):
Խոսելով նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման մասին՝ Լեւոն Տեր Պետրոսյանը համեմատականներ անցկացրեց շախմատի հետ: Նրա խոսքով, շախմատային լեզվով ասած՝ Սերժ Սարգսյանը «հայտնվել է ցունգցվանգի մեջ» եւ ցանկացած քայլ տանում է դեպի անխուսափելի պարտություն:
«Նրա իշխանավարության յուրաքանչյուր օր կորուստ է Հայաստանի եւ Արցախի համար՝ ընդ որում, թե՛ ժողովրդագրական, թե՛ տնտեսական, թե՛ նյութական, թե՛ քաղաքական եւ բարոյահոգեբանական առումներով:
«Ցունցվանգի մեջ հայտնված պարկեշտ շախմատիստը պարզապես հանձնվում է, իսկ անպարկեշտը խաղատախտակը տալիս է մրցակցի գլխին»,- համեմատեց Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ինչպես նաեւ նշեց, որ ահա Սերժ Սարգսյանը կանգնած է այդպիսի երկընտրանքի առջեւ:
«Այն է՝ կամ պետք է արժանապատվորեն հանձնվի, կամ էլ փորձանք բերի հայ ժողովրդի գլխին: Հետեւաբար ժամանակն է, որ նա խոհեմություն դրսեւորի եւ հրաժարական տա՝ ժողովրդին հնարավորություն ընձեռելով հիրավի ազատ կամարտահայտության միջոցով ընտրելու հանրապետության մի այնպիսի նախագահի, որ ի վիճակի լինի միջազգային հանրության աչքին վերականգնելու Հայաստանի՝ որպես վստահելի եւ պատասխանատու ընկերոջ վարքը: Հայաստանի եւ Արցախի փրկության այլ ճանապարհ գոյություն չունի: Փառապանծ գեներալի հանճարեղ բնորոշմամբ՝ վերջին բոլշեվիկը պետք է հեռանա: Իմ խորին համոզմամբ իշխանափոխության պահը Հայաստանում լիովին հասունացել է»,-ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Նա չհայտարարեց ՀԱԿ-ի հաջորդ հանրահավաքի օրը՝ սպասելով այսօրվա հանրահավաքին մյուս քաղաքական ուժերի արձագանքին: Միաժամանակ ասաց, որ հանրահավաքը շատ չի ուշանա եւ տեղի կունենա այն ժամանակ, երբ ԱԺ չորս ուժերը կբարձրացնեն կառավարության հրաժարականի հարցը: Իսկ Արամ Մանուկյանն առաջարկեց հանրահավաքի մասնակիցներին երթով շարժվել Մյասնիկյանի արձանի մոտ՝ ծաղիկներ դնելու՝ ի հիշատակ 10 զոհերի:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
718 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
745 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»