211652_close_icon
views-count1747 դիտում article-date 22:42 01-03-2014

Տիմոշենկոն Մոսկվա է մեկնում՝ քննարկելու Ղրիմի շուրջ ստեղծված իրավիճակը

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն մարտի 3-ին մեկնելու է Ռուսաստան՝ Ղրիմի լարված իրադրության կարգավորման շուրջ բանակցություններ սկսելու նպատակով: Միևնույն ժամանակ Վիկտոր Յանուկովիչը, ով հեռացվել է Գերագույն Ռադայի կողմից նախագահի իր լիազորություններից, կողմ է արտահայտվել Ղրիմ ռուսական զորք մտցնելու ՌԴ Դաշնային խորհրդի որոշմանը, սակայն ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը դեռևս որոշում չի կայացրել Ղրիմ զորք մտցնելու մասին: Պեսկովը հայտնել է, որ դա կախված կլինի Ուկրաինայի իրադարձությունների հետագա զարգացումներից:

Նմանատիպ նյութեր