211652_close_icon
views-count1240 դիտում article-date 09:37 22-08-2020

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Ռուսաստան և Լիտվա կմեկնի՝ Բելառուսում ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով. Reuters

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ստեֆան Բիգանը կմեկնի Ռուսաստան և Լիտվա՝ Բելառուսում ստեղծված իրավիճակը քննարկելու, գրում է [url=https://www.reuters.com/article/us-belarus-election-usa-exclusive/exclusive-no-2-us-diplomat-to-visit-russia-lithuania-to-discuss-belarus-sources-idUSKBN25H2R6]Reuters[/url]-ը՝ հղում անելով տեղեկատվությունը տարածած երկու աղբյուրի: Աղբյուրներից մեկը՝ բարձրաստիճան նախկին պաշտոնյա, որը ցանկացել է անանուն մնալ, հայտնել է, որ ԱՄՆ 2-րդ դիվանագետն իր այցը Մոսկվա և Վիլնյուս նախատեսում է առաջիկա օրերին, իսկ Լիտվայի մայրաքաղաք այցը պայմանավորված է նրանով, որ այդտեղ է այժմ գտնվում Բելառուսի նախագահական վերջին ընտրություններում որպես ընդդիմության թեկնածու առաջադրված Սվետլանա Տիխանովսկայան: ԱՄՆ-ը և ԵՄ-ն կոշտ են արձագանքել Բելառուսում տեղի ունեցած հետընտրական զարգացումներին՝ անընդունելի համարելով ընտրությունների արդյունքների կեղծելն ու ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը: Եվրամիությունը Բելառուսի գործող և, ըստ պաշտոնական տվյալների, վերընտրված նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և նրա մերձավորների նկատմամբ պատժամիջոցներ է նախապատրաստում:

Նմանատիպ նյութեր