211652_close_icon
views-count1315 դիտում article-date 15:29 02-03-2014

Վրաստանի վարչապետը կոչ է արել օգնել Ուկրաինային պահպանել տարածքային ամբողջականությունը

Միջազգային բոլոր մակարդակներով պետք է բարձրաձայնել, մինչև չապահովվի Ուկրաինայի տարածքային ամբողջությունը, այս մասին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: «Մեր ծանր փորձից ելնելով Ուկրաինայում և Ղրիմում զարգացումները, որոնք տարածաշրջաում լարված իրավիճակ են ստեղծել և դարձրել են թեժ հատված, համարում եմ, որ Ռուսաստանի կողմից զորքեր մտցնելը Ուկրաինայի տարածք բացահայտ խախտում է այդ երկրի ինքնավարությունը և առաջացնում են միջազգային իրավական նորմերի կոպիտ խախտում: Այս պարագայում միջազգային կազմակերպությւոնները , ի դեմս ԵՄ-ի, և Ամերիկան պետք է բոլոր մակարդակներով օգնեն, քանի չի վտանգվել ՈՒկրաինայի անկախությունը, ինքնավարությունը և տարածքային ամբողջականությունը: Հակառակ դեպքում կարող ենք ականատես լինել Ռուսաստանի կողմից ագրեսիայի և տարածքների օկուպացիաին, ինչը եղավ Վրաստանի հետ: Մենք կրկին հայտնում ենք մեր աջակցությունն ՈՒկրաինային իրավական, դեմոկրատական երկիր կառուցելու ճանապարհին», ասվում Է Վրաստանի վարչապետի տարածած հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր