9240 դիտում
17:08 02-03-2014
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «06»-ն ու «Նիվան». կան վիրավորներ
Այսօր` մարտի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ հատվածում բախվել են Գյումրի քաղաքի բնակիչ 30-ամյա Վաչե Մկրտչյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 45 ԼԼ 547 համարանիշի և Երևանի բնակիչ 28-ամյա Արթուր Սիմոնյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 34 MP 064 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են Թալինի հիվանդանոց, որտեղից վիրավորներից 1-ին տեղափոխել են Երևան` Արմենիա բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի գլխավորությամբ:
Տեղում են նաև ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը` քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Նարեկ Ալեքսանյանի գլխավորությամբ:
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի Թալինի քննչական բաժանմունքի քննիչ Վահագ Մխիթարյանը, ում հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Թալինի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը,որոնց ավտոմեքենաներից դուրս են բերել քաղաքացիները, մինչև կժամանեին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ փրկարարական ջոկատը:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+