39483 դիտում
22:19 13-07-2015
Երևանում բախվել են օպերլիազորի Mercedes-ն ու «ոսկե երիտասարդների» սիրած Նիվան. Նիվան կողաշրջվել է. օպերլիազորը եղել է խմած. նրան տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Արզումանյան փողոցի թիվ 15/1 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 37-ամյա Սուրեն Գրիգորյանի վարած Mercedes ML 500 մակնիշի 16 OL 713 համարանիշի և 26-ամյա Սևան Ասրյանի վարած ВАЗ 21 214 մակնիշի 34 ZS 762 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, Նիվան կողաշրջվել է, իսկ Mercedes-ը` հարվածել շինության պատին:
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները, և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են ՃՈ հետաքննչական բաժին որտեղից վթարի վայր է ժամանել հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ Mercedes-ի վարորդ Ս. Գրիգորյանը աշխատում է ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում որպես օպերլիազոր և կասկածում էին, որ նա գտնվում է ոչ սթափ վիճակում:
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդները բժշկական կենտրոն, որտեղ էլ կպարզվի նրանց սթափության աստիճանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ժամը 23:00-ի սահմաններում օպերլիազոր Ս. Գրիգորյանը բուժօգնության է դիմել Արմենիա բժշկական կենտրոն և հայտարարել է, որ վնասվածքը ստացել է նշված ավտովթարի ժամանակ, ով, բժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ եղել է ոչ սթափ:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+