17563 դիտում
18:55 02-03-2014
ԱԺ նախագահի ներկայությամբ Տարոն Մարգարյանը փորձում է ձեռնոց նետել Իշխան Զաքարյանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր` մարտի 2-ին, Ծաղկաձորի Կեչառիսի վանական համալիրի բակում տեղի ունեցավ Համահայկական ձմեռային խաղերի փակման հանդիսավոր արարողությունը:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հանդիսավոր արարողության ժամանակ ելույթով հանդես եկավ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, ով մասնավորապես հայտնեց, որ միջոցառման հեղինակությունը տարեց տարի աճում է և մեծ ցանկություն կա , որ Համահայկական ձմեռային խաղերն իրենց մշտական տեղն զբաղեցնեն մարզական օրացույցում, որից հետո 1-ին 2-րդ և 3-րդ տեղը գրաված մասնակիցներին մեդալներ և պատվոգրեր հանձնեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Որոշվեց, որ մյուս խաղերը տեղի են ունենալու 2015 թվականին Երևանում, ինչի համար էլ դրոշն Իշխան Զաքարյանի կողմից փոխանցվեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ով իր խոսքում հայտնեց, որ Երևանում անցկացվող միջոցառումը չի զիջելու Ծաղկաձորյանին:
Հավաքվածները լսելով քաղաքապետին կատակում էին. « Էս կարող ա մարտահրավեր է նետում Ծաղկաձորում մրցութի կազմկերպիչներին, բայց մեկ ա Ծաղկաձորը մնում է Ծաղկաձոր ` իր ձմեռային գեղեցկությամբ»:
Իսկ ավելի լուրջ ասում էին . «Համահայկական ձմեռային խաղերը կայացավ ու մյուս խաղերը հանրապետության, որ մարզում էլ լինեն, կազմակերպվելու է Համայկական խաղերի համաշխարհային կոմիտեի կողմից»:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 186+
186+
Նմանատիպ նյութեր
12967 դիտում
15:47 04-02-2015
Օգնեք, խնդրում եմ, գտնել ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին. ԱԺ պատգամավոր
4047 դիտում
16:14 08-12-2016
Շեյխ Մանսուր Բին Զաիդ Ալ Նահյանը ընդունել է ՀՀ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին
2723 դիտում
10:29 24-02-2017
Իշխան Զաքարյանին ավելի հրապուրում է ԱԺ փոխխոսնակի պաշտոնը. «Իրատես»