211652_close_icon
views-count12970 դիտում article-date 15:47 04-02-2015

Օգնեք, խնդրում եմ, գտնել ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին. ԱԺ պատգամավոր

ԱԺ կանոնակարգ օրենքի 101-րդ հոդվածի համաձայն, Վերահսկիչ պալատի ծրագիրն ու հաշվետվությունը պետք է ներկայացնի ՎՊ նախագահն անձամբ, բայց այսօր` փետրվարի 4-ին, այն ներկայացնելու համար ԱԺ էր եկել ՎՊ խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը: Սակայն, այդ փոփոխությունը առաջացրեց ոչ իշխանական ուժերի զարմանքն ու դժգոհությունը: ԱԺ «ՀԱԿ» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հիշեց, որ 2012-ից հետո, երբ Իշխան Զաքարյանի ներկայացրած չարաշահումները ցնցում առաջացրեցին իշխանությունների շրջանում, նա այլևս ԱԺ չի գալիս: Եվ կարծիք հայտնեց, որ իշխանությունները որոշել են մեկուսացնել Իշխան Զաքարյանին 2011-2012 թվականների պետական բյուջեի ծախսերի վերաբերյալ սկանդալային բացահայտումներից հետո: «Ես զանգահարեցի նրան, բայց օգնականուհին ասաց, որ չգիտի, թե որտեղ է նա: Օգնեք, խնդրում եմ, գտնել նրան: Խնդրում եմ ձեզ, օգտագործեք ձեր բոլոր լրագրողական հետաքննության հնարավորությունները, պարզելու համար, որտեղ է հիմա գտնվում Իշխան Զաքարյանը»,- դիմելով լրագրողներին ասաց Լեւոն Զուրաբյանը: Քննարկման արդյունքում պարզվեց, որ Իշխան Զաքարյանը արձակուրդ է գնացել: Ավելին, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ արձագանքելով Լեւոն Զուրաբյանին ասաց, որ Իշխան Զաքարյանը, ինչպես ցանկացած չինովնիկ արձակուրդ գնալու իրավունք ունի: Ավելին չէր կարող իմանալ, թե ԱԺ-ում հարցերի ինչ հաջորդականություն կլինի, որ հարկ եղած դեպքում արձակուրդը հետաձգեր: Ավելի ուշ, Վերահսկիչ պալատից պարզաբանում ստացանք, որ Իշխան Զաքարյանը արձակուրդում է:

Նմանատիպ նյութեր