211652_close_icon
views-count1661 դիտում article-date 13:31 04-03-2014

Յանուկովիչի մահվան լուրը հերքվել է

Դոնի Ռոստովի շրջանի սրտաբանական կենտրոնի տնօրինությունը հերքել է ուկրաինական լրատվամիջոցների տարածած Վիկտոր Յանուկովիչի մահվան մասին լուրը։ Այս մասին գրում է Rosbalt լրատվական գործակալությունը: «Վիկտոր Յանուկովիչը երբեք չի բուժվել մեր հիվանդանոցում։ Այդ մարդն երբեք այստեղ չի եղել»,֊ հայտնել է հիվանդանոցի գլխավոր սրտավիրաբույժ Ալեքսանդր Դյուժիկովը։ LifeNews պարբերականը ընդգծում է, որ այդ լուրը չեն հաստատել նաև Դոնի Ռոստովի Ուկրաինայի դեսպանատանը։ Հիշեցնենք, որ այսօր ուկրաինական մի շարք ԶԼՄ֊ներում Ռոստովի հիվանդանոցում Յանուկովիչի մահանալու մասին լուրեր էին շրջանառվում։ Լուրը տարածել է «Եվրամայդան»֊ի ակտիվիստ Միխայիլ Լեբեդը, ով ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Վիկտոր Յանուկովիչը սրտի կաթվածից մահացել է։

Նմանատիպ նյութեր