211652_close_icon
views-count634 դիտում article-date 16:01 23-12-2024

N1-ը՝ ավանդներով․ ֆիզիկական անձանց ավանդների ծավալով Ամիօ բանկը առաջինն է

Ամիօ բանկը Հայաստանում առաջինն է ֆիզիկական անձանց կողմից ձևակերպված ավանդների ծավալով։ Այդ մասին տեղեկանում ենք բանկերի կողմից հրապարակված ֆինանսական հաշվետվություններից։

Այս արդյունքին բանկը հասել է տարիների աշխատանքի և հաճախորդների անմնացորդ վստահության
շնորհիվ։ Բանկն առաջարկում է ոչ միայն ավանդի ձևակերպման մրցակցային տոկոսադրույքներ, այլ նաև ճկուն,
հաճախորդամետ պայմաններ:

Ավանդի առանձնահատուկ պայմաններ են գործում նաև AMIO Mobile հավելվածում: Հավելվածի միջոցով ավանդ ձևակերպելիս հաճախորդները ստանում են արտոնյալ տոկոսադրույքներ։

Ավանդային պրոդուկտների բազմազանությունն իր մեջ ներառում է՝
  • ավանդի գումարի համալրման և/կամ նվազեցման ճկուն հնարավորություն
  • տոկոսագումարների վճարման տարատեսակ ճկուն տարբերակներ՝ ավանդի ձևակերպման պահին, ամսական, ժամկետի վերջում և այլն
  • վաղաժամկետ դադարեցման հնարավորություն
  • տոկոսագումարների կապիտալացում (ստացված տոկոսագումարները ավանդի մայր գումարին ավելացնելու հնարավորություն) բոլոր ավանդատեսակների դեպքում

Ամիօ բանկի ավանդատուները ստանում են նաև մի շարք առավելություններ՝
  • անվճար Visa կամ Mastercard քարտեր
  • արտոնյալ տոկոսադրույքներ լոյալ հաճախորդների համար ստեղծված AMIO Pro և AMIO

Exclusive փաթեթները ձևակերպելու դեպքում
  • արտահերթ սպասարկում բանկի մասնաճյուղերում և այլն

Ամիօ բանկի թիմը պատրաստ է իր հաճախորդներին տրամադրել ֆինանսական խորհրդատվություն՝ օգնելով ընտրել ներդրումների լավագույն տարբերակները։

Ավանդների պայմաններին և այժմ գործող շահավետ առաջարկներին ծանոթացեք հետևյալ հղմամբ՝ AMIO
ԲԱՆԿ | Ավանդներ


Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Նմանատիպ նյութեր