211652_close_icon
views-count1403 դիտում article-date 14:06 04-03-2014

Ռուսաստանը սպառնում է հրաժարվել դոլարից

Ռուսաստանը ԱՄՆ֊ի կողմից սանկցիայի կիրառման դեպքում ստիպված կլինի հրաժարվել դոլարի շրջանառությունից։ Այս մասին հայտնում է RIA Novosti֊ն՝ հղում անելով ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևին։ «Մենք ստիպված կլինենք ուրիշ արժույթի անցնել` ստեղծելով մեր հաշվարկավճարային համակարգը։ Մենք հիանալի առևտրատնտեսական հարաբերությունների մեջ ենք Հարավի և Արևելքի մեր գործընկերների հետ, և մենք ելք կգտնենք զրոյականացնելու ԱՄՆ֊ից մեր ֆինանսական կախվածությունը»,֊ ասել է Գլազևը։ Բացի այդ, Կրեմլի աղբյուրը հայտարարել է, որ Գլազևի մեկնաբանությունները դա նրա անձնական կարծիքն է, որը չի համապատասխանում Կլեմլի դիրքորոշմանը։

Նմանատիպ նյութեր