211652_close_icon

Թուրքիան և Հնդկաստանը մտադիր են հրաժարվել դոլարից

views-count4839 դիտում article-date 16:44 01-05-2017
Հնդկաստանում կայացած հնդակական-թուրքական բիզնես-ֆորումի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ չի բացառում, որ իր երկիրն անցում կատարի ազգային արժույթին, հաղորդում է Anadolu գործակալությունը։ «Արտահանման ու ներկրման գործընթացները հնարավոր է՝ այսուհետ իրականացվեն ազգային արժույթով, ինչը կնվազեցնի արժութային ուղղությունների վրա բացասական տատանումների ազդեցությունը»,-ասել է Թուրքիայի նախագահը և հավելել, որ թուրքական լիրայով ու հնդկական ռուպիով առևտուրը դրականորեն կազդի երկու երկրների տնտեսության վրա։ Քննարկվել է նաև երկու պետությունների միջև ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության հեռանկարը։

Նմանատիպ նյութեր