13014 դիտում
21:43 14-09-2018
Փոխվարչապետ Գրիգորյանն առաջարկել է հրաժարվել ԱՄՆ դոլարից և անցում կատարել ԵԱՏՄ միասնական արժույթին. МИР 24
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը [url=https://mir24.tv/]МИР 24[/url] հեռուստաալիքին հայտնել է Եվրասիական տնտեսական միության հեռանկարների մասին: Մասնավորապես, առաջարկել է հրաժարվել ամերիկյան դոլարից և անցնել ԵԱՏՄ-ի միասնական արժույթին:
«Առանց միասնական արժութային գոտու այն արդյունքները, որոնք կարելի է ստանալ տնտեսական ինտեգրումից և միությունից, լիարժեք չեն լինի, եթե աշխատում են մեկ այլ միության կամ մեկ այլ երկրի արժույթով: Այս գործընթացի արդիականությունն ակնհայտ է, և գործընթացը պետք է ընթանա բավականին ակտիվորեն»,- Գրիգորյանին մեջբերում է ռուսական հեռուստաալիքի կայքը:
Աղբյուրը հիշեցնում է, որ Վլադիվոստոկում անցկացվող Արևելյան տնտեսական համաժողովի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շեշտել է, որ ավելի ու ավելի շատ երկրներ են մտածում դոլարից հրաժարվելու և ազգային արժույթներով առևտուր իրականացնելու մասին:
Նմանատիպ նյութեր
1015 դիտում
11:34 19-05-2024
ԲՐԻԿՍ-ի անդամները ստեղծում են միասնական արժույթ՝ դոլարից կախվածությունից ազատվելու համար. Իրանի ԱԳՆ
1400 դիտում
14:06 04-03-2014
Ռուսաստանը սպառնում է հրաժարվել դոլարից
Այս բաժնից
820 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
850 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»