211652_close_icon
views-count1151 դիտում article-date 16:07 04-03-2014

Զինված հարձակում՝ Պակիստանում․ զոհվել է 2 զինծառայող

Պակիստանի հյուսիսարևմտյան մասում գտնվող Ջամրուդ քաղաքում հարձակում է տեղի ունեցել ՆԱՏՕ֊ի ավտոշարասյան պահակախմբի վրա, որի հետևանքով 2 զինծառայող է զոհվել։ Այս մասին հայտնում է «Доон» թերթը։ Ըստ պարբերականի տվյալների, բեռնատարները միջազգային կոալիցիայի ուժերի բեռով ուղևորվում էին Աֆղանստան։ Նշենք, որ այս շաբաթ ավարտվել է Պակիստանից դեպի Հյուսիսատլանտյան դաշինք բեռների փոխադրման 3֊ամսյա արգելքը։

Նմանատիպ նյութեր