211652_close_icon
views-count2425 դիտում article-date 18:56 04-03-2014

Պիցայի առաքիչ հայ երիտասարդը Օսկարի մրցանակաբաշխության ժամանակ 1000 դոլար թեյավճար է ստացել. տեսանյութ

Օրերս Լոս Անջելեսում կայացած Օսկարի մրցանակաբաշխության ժամանակ լրատվամիջոցները չէին կարող չնկատել պիցայի առաքիչ հայ երիտասարդ Էդգար Մարտիրոսյանին, ով այդ օրը մեծ ճանաչում ձեռք բերեց: Էդգարը, ով նաև Big Mama's & Papa's Pizzeria-ի սեփականատերերից մեկն է, օգնում էր Օսկարի հաղորդավարուհի Էլեն ԴեՋեներեսին պիցա բաժանել դահլիճի քաղցած հյուրերին, որոնց թվում էին Բրեդ Փիթը, Ջուլիա Ռոբերթսը, Ջենիֆեր Լոուրենսը, Քեվին Սփեյսին… Պետք է ասել, որ Էդգարը ոչ միայն ճանաչում ձեռք բերեց այդ օրը, այլ նաև 600 դոլար թեյավճար ստացավ դերասաններից, իսկ հաջորդ օրը ԴեՋեներեսի հաղորդման ժամանակ նա հաղորդավարուհուց ստացավ ևս 400 դոլար: Ի դեպ, քաղցած Անջելինա Ջոլիին պիցա չհասավ: Ներկայացնում ենք տեսանյութը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր