«Սպարտակ»-ը իր ամբողջ կազմով կայցելի Ռուսաստան – Հայաստան հանդիպմանը
Մոսկվայի «Սպարտակ»-ը իր ամբողջ կազմով կացելի մարտի 5-ին Կրասնոդարում Ռուսաստանի և Հայաստանի միջև կայանալիք ընկերական հանդիպմանը, հայտնում է Championat.com-ի թղթակից Սամվել Ավագյանը:
Մոսկովյան ակումբի խաղացողները Ռուսաստանի առաջնության մեկնարկից առաջ իրենց վերջին նախապատրաստական փուլը կանցկացնեն Կրասնոդարի ակադեմիայի խաղադաշտերից մեկում: Հայաստանի հավաքականը մարզվում է հարևանությամբ գտնվող խաղադաշտում:
Նշենք, որ «Սպարտակ»-ից երեք խաղացող հրավիրվել է Ռուսաստանի հավաքական, իսկ երկուսը` Հայաստանի: