211652_close_icon
views-count3345 դիտում article-date 09:08 05-03-2014

Սամվել Բաբայանի գտնվելու վայրը շարունակում է անհայտ մնալ․ Ժողովուրդ

«Ժողովուրդ»֊ը գրում է. «ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի գտնվելու վայրը շարունակում է անհայտ մնալ, իսկ հարազատները հրաժարվում են այդ թեմայով որևէ հարցի պատասխանել։ Քանի որ այսօր Սամվել Բաբայանի ծննդյան օրն է, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց նրա հարազատներից ճշտել՝ որտեղ է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարը և ինչպես են իրենք պատրաստվում շնորհավորել գեներալին։ «Կներեք, բայց ոչ մի բան չենք կարող ասել»,- մեր բոլոր հարցերին նույն պատասխանը տվեց Բաբայանի կինը։ Հիշեցնենք, որ տարիներ առաջ Սամվել Բաբայանը վարկի դիմաց գրավադրել էր և իր, և ընկերներից շատերի բնակարանները՝ խոշոր բիզնես սկսելու ակնկալիքով, սակայն բինեսը չէր հաջողվել, ու չկարողանալով պարտքերի տակից դուրս գալ, նա պարզապես լքեց Հայաստանը՝ վարկերի տակ թողնելով ընկերների բնակարանները»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր