211652_close_icon
views-count13391 դիտում article-date 15:46 05-03-2014

Երևանում ոստիկանները փրկեցին վթարի մեղավոր «BMW»-ի վարորդի կյանքը՝ ժամանակին հասցնելով հիվանդանոց. ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե` այսօր` մարտի 5-ին, Երևանում ինչպես է տեղի ունենում BMW-ի և «Վազ 2106»-ի բախումը: Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արթուր Գասոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում այսօր՝ մարտի 5-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 00:20-ի սահմաններում Ռոստովյան և Աթոյան փողոցների խաչմերուկում Ներքին Շենգավիթ 11 փողոցի բնակիչ, 24-ամյա Գևորգ Մկրտչյանը իր վարած «BMW» մակնիշի 34 ՏM 842 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Էրեբունի փողոցի 9-րդ շենքի բնակիչ, 25-ամյա Սուրեն Ամիրյանի վարած «Վազ 2106» մակնիշի 68 ՍՏ 065 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով Գ. Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասել են, որ «BMW»-ն սլանալիս է եղել մեծ արագությամբ և անցել է խաչմերուկի կարմիր լույսի տակով, այնուհետ բախվել «06»-ին ու դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, իսկ նրան հիվանդանոց են տեղափոխել այդ պահին նշված տարածքում գտնվող ոստիկանության պահպանության միավորման գլխավոր վարչության Էրեբունու բաժնի պահպանության ծառայողները՝ ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցների հետ: Ականատեսներն ասել են նաև, որ եթե ոստիկանները նրան օպերատիվորեն չտեղափոխեին հիվանդանոց, ապա «գետնին էլ կմնար»՝ նկատի ունենալով, որ վթարից հետո վարորդը «BMW»-ից դուրս է եկել ու ընկել գետնին: «Էրեբունի» բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ Գ. Մկրտչյանի կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում: Վթարից հետո նա շոկի մեջ էր հայտնվել, սակայն արդեն վիճակը լավ է, գիտակցությունը տեղն է ու դուրս է գրվել հիվանդանոցից: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր