211652_close_icon
views-count1129 դիտում article-date 14:35 05-03-2014

Պան Գի Մունի խորհրդականը ժամանել է Կիև

ՄԱԿ֊ի գլխավորի քարտուղար Պան Գի Մունի խորհրդական Ռոբերտ Սերին ժամանել է Կիև։ Այս մասին Նյու Յորքում հայտնել է ՄԱԿ֊ի մամլո ծառայությունը, փոխանցում են ուկրաինական ԶԼՄ֊ները։ Գլխավոր քատուղարի խնդրանքով Ռոբերտ Սերին հունվար, փետրվար ամսիներին մի քանի անգամ այցելել է Ուկրաինա։ Անցյալ շաբաթ նա մեկնել էր Ղրիմ՝ փաստերի հաստատման առաքելությամբ։ Շաբաթ օրը Սերին հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի, նա կապվել է Ղրիմի Ինքնավար հանրապետության իշխանությունների հետ և հանգել այն եզրակացության, որ Ղրիմ մեկնելու անհրաժեշտություն չկար։

Նմանատիպ նյութեր