211652_close_icon
views-count1256 դիտում article-date 15:15 05-03-2014

ԱՄՆ-ը սպառնում է հրաժարվել G8-ի մասնակցությունից Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով

ԱՄՆ-ն Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով մտադիր է հրաժարվել կայանալիք «Մեծ ութնյակի» գագաթաժողովի մասնակցությունից: Այս մասին հատնել է Reuters֊ը՝ հղում անելով ԱՄՆ նախագահի վարչակազմի աղբյուրներին: Նշենք, որ փետրվարի 22֊ին Կիևում իշխանափոխություն է տեղի ունեցել։ Գերագույն ռադան պաշտոնից հեռացրել է նախագահ Վիկտոր Յանուկովիչին, փոխել սահմանադրությունը, մայիսի 25֊ին նշանակել նախագահական ընտրություններ։ Դոնի Ռոստովում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ Յանուկովիչը հայտարարել է, որ ինքը է դեռ Ուկրաինայի օրինական նախագահը։ «Մեծ ութնյակի» գագաթաժողովը տեղի է ունենալու հունիսին Սոչիում։ Երեքշաբթի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հատարարեց, որ պատրաստ է ընդունել «Մեծ ութնյակի» առաջնորդներին, եթե նրանք ցանկություն ունեն մասնակցել գաթաթաժողովին։ Պաշտոնական անձինք ասում են, որ Օբաման չի մասնակցի «Մեծ ութնյակի» գագաթաժողովին, հայտնում է Reuters֊ը։

Նմանատիպ նյութեր