211652_close_icon
views-count2333 դիտում article-date 16:01 05-03-2014

Երևանում վրաերթի է ենթարկվել սահմանապահ զորքերի ծառայողը

Այսօր՝ մարտի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 21-ամյա Խորեն Ֆիդանյանը Արշակունյաց-Բագրատունյաց օղակաձև խաչմերուկում իր կողմից վարած Opel Astra մակնիշի 34 AM 297 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 41-ամյա Կարինե Դալլաքյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել վրաերթի եթարկվածին և նրան տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Կ. Դալլաքյանը ծառայում է սահմանապահ զորքերում: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, ում հանձնարարականով ավտոմեքենան տեղսփոխվել է ՃՈ հատուկ պահպանվող տարածք, իսկ վարորդը՝ բժշկական կենտրոն՝ պարզելու նրա սթափության աստիճանը: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր