5836 դիտում
17:30 05-03-2014
40 միլիոն ադրբեջանցու պպզացրել, երգացրել եմ, բայց այսօր «հայ-հայ» է՝ ինձ խեղդում եք. Մանվել Գրիգորյան
«40 միլիոն ադրբեջանցիներին պպզացրել, երգացրել եմ, բայց դուք այսօր հասել եք, «հայ-հայ» է՝ խեղդում եք, ճամփա էլ չեք տալիս, որ անցնենք»,-այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը:
«Այսօր այնքան ուժեղ եք, որ ինձ էլ եք վրա տալիս: 40 միլիոն թուրքը ինձնից վախեցավ: Նրանց պպզացրել, երգացրել եմ, բայց դուք այսօր ինձ խեղդում եք: Այսօր լրագրողները «դաժե» մի քանի անգամ փորձում էին ինձ «շառով տալ», թե լավ բան չկա: Առանց վատի լավը չի լինում: Եթե ասենք՝ սաղ լավա, դա չի լինի, եթե ասենք՝ սաղ վատա, դա էլ ճիշտ չի լինի: Բայց կարեւորը՝ մենք պետություն եւ անկախություն ունենք: Քառասուն միլիոնանոց Ադրբեջանը չկարողացավ վրեքներս, իսկ դուք հասել եք, «հայ-հայ է», խեղդում եք, ճամփա էլ չեք տալիս անցնենք: Նրանք մեզ տեսել, երգել են, բայց հիմի դուք մեր ճամփեն կտրում եք»,- ասաց նա՝ նշելով, թե այն կարծիքին չէ, որ վատը պետք է չասենք, բայց դեմ է հուսախաբվելուն:
Նմանատիպ նյութեր
19593 դիտում
13:18 08-09-2014
Ով ինձ մեղադրի խրամատը լքելու մեջ, «հետևին ձեռ կտամ». Մանվել Գրիգորյան
Այս բաժնից
559 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
964 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում