6504 դիտում
13:13 28-11-2014
Ես հպարտ եմ և ինձ համար պատիվ է, որ եղել եմ 5-րդ բրիգադի հրամանատարը և ծառայել Ձեզ հետ, սիրելի՛ 5-րդցիներ. Մանվել Գրիգորյան
Հայոց զինուժի հաղթանակի պատմության մեջ ոսկե տառերով է գրված 5-րդ բրիգադի և նրա յուրաքանչյուր մարտիկի հերոսական մարտական ուղին: Այդ մարտական ուղին անցնում է Արցախյան ազատամարտի հյուսիսային ու հարավային ռազմաճակատներով և հասնում է ԼՂՀ ու ՀՀ պետական սահմանների ամրապնդմանն ու հայոց բանակի հզորացմանը: Այս մասին իր շնորհավորական ուղերձում ասել է ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ, Զորավար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը: Նրա շնորհավորական ուղերձը [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը ներկայացնում է ստորեւ
«ՀՀ Երկրապահ կամավորականների միության, Եռասերունդ երկրապահի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ բոլորիս 5-րդ մոտոհրաձգային կամավորական բրիգադի կազմավորման 22-րդ տարեդարձի առթիվ: Մաղթում եմ բոլորիս քաջ առողջություն և հաջողություններ ընդհանուր գործունեության մեջ:
5-րդ բրիգադը, որ կազմավորվեց 1992 թվականի այս օրերին և որի կազմում ընդգրկվեցին Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր շրջանների կամավորականները , կամավորական ջոկատներն ու կամավորական գումարտակները կատարեց իր առջև դրված խնդիրները անցավ փառապանծ մարտական ուղի և ռազմադաշտից վերադարձավ հաղթանակով:
Հայ ժողովրդին պարտադրված պատերազմում ձեռք բերած հաղթանակի մեջ անգնահատելի է 5-րդ բրիգադի դերը և իր մարտիկների կյանքի ու առողջության գնով վաստակած հաղթանակաբեր գործունեության համար բրիգադը անվանվեց Լեգենդար և Հաղթական:
Ես հպարտ եմ և ինձ համար պատիվ է , որ եղել եմ 5-րդ բրիգադի հրամանատարը. հպարտ եմ, որ մարտնչել եմ 5-րդի խիզախ հերոսների հետ, որ նահատակվեցին հանուն հայրենիքի ազատագրման ու հանուն խաղաղության: Ես հպարտ եմ ,որ ծառայել եմ ձեզ հետ սիրելի 5-րդցիներ: Հպարտ եմ, որ այսօր բոլորս միասին 5-րդ բրիգադի փառքն ու հմտությունը փոխանցում ենք նոր սերնդին` երիտասարդ ու պատանի երկրապահներին: Ձեզանից շատերն աշխատում են դպրոցներում պատանի երկրապահների հետ և իրենց փորձը փոխանցելով նոր սերնդին` պատանի երկրապահին, կազմակերպում են Պատանի երկրապահ ակումբի ռազմահայրենասիրական դաստիարակության գործնթացը, շարունակում են բրիգադի առաքելությունը:Ես հավատում եմ, որ նոր սերունդը տեր կկանգնի 5-րդի ձեռքբերումներին:
Եվս անգամ շնորհավորում եմ բոլորիս բրիգադի կազմավորման 22-րդ տարեդարձի առթիվ: Շնորհավորում եմ բոլորին` և զոհվածներին, և ողջերին անուն առ անուն:
Փա՛ռք 5-րդ բրիգադի նահատակ հերոսներին: Փա՛ռք հերոսներ ծնող հայ մայրերին:
Փա՛ռք հայ ժողովրդին պարտադրված վերջին պատերազմի բոլոր նահատակներին՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ:
Փա՛ռք նաև ձեզ, որ հիշում ու մեծարում եք ձեր նահատակ ընկերներին և փառավորում ապրողներին»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
505 դիտում
12:30 24-12-2024
Հրավառություն իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան լիցենզիա. ՆԳՆ
586 դիտում
11:55 24-12-2024
Պետք է սկսել խոսել այսպես կոչված «նախկինների» մասին, և պետք է Փաշինյանից խլել այդ թեման․ Վահե Հովհաննիսյան