19659 դիտում
13:18 08-09-2014
Ով ինձ մեղադրի խրամատը լքելու մեջ, «հետևին ձեռ կտամ». Մանվել Գրիգորյան
Ազգային ժողովում այսօր բացված աշնանային նստաշրջանում մինչև առաջին ընդմիջումը ԱԺ պատգամավորները մեկը մյուսի հետևից լքում էին նիստերի դահլիճը, հետևաբար լրագրողները փորձեցին հետաքրքրվել, թե ինչու նրանք ականջալուր չեղան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ «խրամատը» (նիստերի դահլիճը) չլքելու հորդորին:
Ինչպես ԱԺ-ից փոխանցում է [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակիցը, մինչև ընդմիջումը նիստերի դահլիճը լքած պատգամավորներից մեկն էլ ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանն էր: Լրագրողների հարցին, թե ինչու է նա ժամանակից շուտ դուրս եկել դահլիճից, պատասխանեց, որ ով իրեն մեղադրի «խրամատը» լքելու մեջ՝ հետևին ձեռք կտա: «Սաղ իմ դեմից են փախել, ինձնից են վախեցել, դուք եկել եք ու ինձ տենց հարց եք տալի՞ս»,-ասաց նա:
Մեջբերում ենք հատված Սերժ Սարգսյանի՝ սեպտեմբերի 6-ի ելույթից. «Խորհրդարանի աշխատանքներին մատների արանքով նայելը կամ խորհրդարանի աշխատանքներից բացակայելն անթույլատրելի է: Այդպիսի մարդիկ ինձ համար նման են այն զինվորներին, ովքեր թողնում են խրամատը: Մեր երկրում բազմաթիվ խնդիրներ կան լուծելու, մենք հազարավոր ծրագրեր ունենք իրականացնելու, և ձեր բոլորի կռվի դաշտը և ձեր խրամատն էլ խորհրդարանն է, ձեր կռիվը` օրենսդիր աշխատանքը, ձեր թշնամին` մեր ժողովրդի հոգսերն են, մեր երկրում եղած պրոբլեմներն են»:
Նմանատիպ նյութեր
2476 դիտում
23:30 29-05-2021
Սահմանային կետերի ճշտումը կարող է քննարկվել միայն ադրբեջանցիների՝ ՀՀ տարածքը լքելու դեպքում. Մհեր Գրիգորյան