1956 դիտում
19:49 05-03-2014
Ընկերական հանդիպում. Ռուսաստան - Հայաստան` 2:0. տեսանյութ
Ռուսաստանի և Հայաստանի միջև Կրասնոդարի «Կուբան» մարզադշատում կայացած ընկերական հանդիպումը ավարտվեց տանտերերը 2:0 հաշվով հաղթանակով: Ընդհանուր առմամբ խաղն անցավ Ռուսաստանի հավաքականի առավելությամբ: 21-րդ րոպեին գեղեցիկ հարվածով տանտերերին առաջ մղեց Ալեքսանդր Կոկորինը: Մինչ ընդմիջման գնալը հաշիվը կրկնապատկվեց: Արտակ Եդիգարյանը սեփական տուգանայինում կանոնները խախտեց Ալեքսանդր Սամեդովի նկատմամբ և մրցավարը նշանակեց 11 մետրանոց հարված, որը դիպուկ իրացրեց Դմիտրի Կոմբարովը: Երկրորդ խաղակեսում Հայաստանի հավաքականը համեմատաբար ավելի լավ գործեց, սակայն դա բավարար չեղավ բեկելու հանդիպման ելքը: Արդյունքում հաշվի մեջ նոր փոփոխություն չգրանցվեց և Հայաստանի հավաքականը Վարդան Մինասյանի գլխավորությամբ վերջին խաղում պարտություն կրեց:
Հիշեցնենք, որ վաղվանից Հայաստանի հավաքականը գլխավորելու է շվեյցարացի 62-ամյա մասնագետ Բերնար Շալանդը:
[b]Ռուսաստան – Հայաստան`2:0[/b]
Գոլեր` Կոկորին 21', Կոմբարով 44' (11մ)
Հայաստան (4-4-2): 1.Ռոման Բերեզովսկի 15.Հրայր Մկոյան (19. Համբարձումյան 79') 5.Ռոբերտ Արզումանյան 3.Վարազդատ Հարոյան 17.Արտակ Եդիգարյան (13. Կամո Հովհաննիսյան 67') - 10.Գևորգ Ղազարյան (20.Պապիկյան 83’) 6.Կառլեն Մկրտչյան 18.Հենրիխ Մխիթարյան (22. Արտակ Դաշյան 63’) 8.Մարկոս Պիցելլի - 11.Արթուր Սարկիսով (7. Արթուր Եդիգարյան 46') 14.Յուրա Մովսիսյան (16.Սարգիս Ադամյան 87')
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1524 դիտում
22:10 26-05-2014
Ընկերական հանդիպում. Ռուսաստան – Սլովակիա. տեսանյութ
2545 դիտում
18:06 14-11-2015
Ռուսաստան-Պորտուգալիա. ընկերական հանդիպում. ուղիղ միացում
1881 դիտում
19:57 17-11-2015
Ռուսաստան-Խորվաթիա՝ ընկերական հանդիպում. ուղիղ միացում
Այս բաժնից
22627 դիտում
09:50 18-01-2025
Արման Ծառուկյանի առաջին հայտարարությունը՝ Մախաչևի հետ մենամարտից հրաժարվելուց հետո
3013 դիտում
10:50 17-01-2025
Ազատություն Ռուբեն Վարդանյանին, ազատություն հայ բանտարկյալներին․ Հենրիխ Մխիթարյան
2398 դիտում
08:59 17-01-2025
Բրազիլացի փորձառու պաշտպանը տեղափոխվեց «Նոա»